Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է․
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 19-ի արտահերթ նիստի օրակարգը՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի 2-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության 05-034-0110-0059 կադաստրային ծածկագրով 0.2038 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին. 2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին. 3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի №259-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|