Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N-867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի» 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշման 48-րդ կետը, Հովհաննես, Տարոն Չոլոյանների և Կարինե Ալոյանի դիմումը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Երանոս բնակավայր, 22-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 10 հասցեում գտնվող 05-033-0151-0008 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման 0,10307 հա մակերեսով փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Հովհաննես Սարիբեկի Չոլոյանի (ծնված՝ 02․09.1966 թվականին), Կարինե Հայկի Ալոյանի (ծնված՝ 27․02.1970 թվականին) և Տարոն Հովհաննեսի Չոլոյանի (ծնված՝ 06․09.1990 թվականին) սեփականության իրավունքը (ընդհանուր հողամասի հատկացումը՝ 1,1 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Երանոս բնակավայր, 22-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 10 հասցեն:
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|