|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մարտի 2025 թվականի N 399-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՈՒՍԿԱ ՁՈՐ-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, «ՄԵՐ ՔԱՐԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 05-027-0401-0019 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 4.14 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ, 13-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի թիվ 412-Ն որոշումը, «ՄԵՐ ՔԱՐԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 11.03.2025 թվականի N1650-Տ դիմումը և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի 04.03.2025 թվականի N127 եզրակացությունը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի Մուսկա Ձոր-1 հասցեում գտնվող, «ՄԵՐ ՔԱՐԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված 05-027-0401-0019 կադաստրային ծածկագրով 4.14 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|