Այսօր: Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1112-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2025 թվականի N 1112-Ա

ԼԵՎԻԿ ՆԱՐԻՄԲԵԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովի 27.10.2025 թվականի թիվ 58 արձանագրությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված, Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով, որ Լևիկ Հակոբյանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքի 1541 -րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախատում, այն է՝ կառուցապատումը չի ավարտել քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում՝ որոշում եմ․

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Երևանյան փողոց, 46-րդ շենք, թիվ 27 հասցեում շինարարություն իրականացնելու համար տրված շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետում շինարարությունը չավարտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Լևիկ Հակոբյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք շինարարության նախահաշվային փաստաթղթերով նախատեսված գումարի երեք տոկոսի չափով, որը կազմում է 38628 (երեսունութ հազար վեց հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամ:
  2. Լևիկ Հակոբյանին՝ 38628 (երեսունութ հազար վեց հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարել Մարտունու համայնքապետարանի 900145101169 հաշվի համարին:
  3. Մարտունու համայնքապետարան աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ վարչական տույժը վճարելուց հետո քաղաքացուն տրամադրել շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման փաստաթղթերը։
  4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արտյոմ Քոչարյանի, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող Կամո Դավթյանի վրա:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևիկ Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner