|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 դեկտեմբերի 2024 թվականի N 2010-Ա |
ՍԵՎԱԴԱ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ 29.11.2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՆՔՎԱԾ ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 10,0 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի կողմից 09․12․2024 թվականին տրված թիվ 89 եզրակացությունը և Սևադա Անդրանիկի Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ.
- Սևադա Անդրանիկի Հարությունյանի հետ 29.11.2021 թվականին կնքված Վերին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10,0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրից օգտվելու մասին պայմանագրի ժամկետը երկարաձգել երեք տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 9-ը:
- Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|