|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունվարի 2025 թվականի N 50-Ա |
ԼԵՌՆԻԿ ՄՈՒՐԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ 30․11․2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՆՔՎԱԾ ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 4,9868 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՏՀԱՐՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի կողմից 10․01․2025 թվականին տրված թիվ 99 եզրակացությունը և Լեռնիկ Մուրադի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.
- Լեռնիկ Մուրադի Սարգսյանի հետ 30.11.2021 թվականին կնքված Վերին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 4,9868 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքից օգտվելու մասին պայմանագրի ժամկետը երկարաձգել երեք տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 10-ը:
- Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|