Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի թիվ 187-Ն որոշումը՝ որոշում եմ․
1․«Գրիգոր Գրիգորյան Վաչիկի» ԱՁ-ին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ծովինար բնակավայր, 1-ին թաղամաս, 8-րդ փողոց, թիվ 1 հասցեում գործող լցակայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար:
2․«Գրիգոր Գրիգորյան Վաչիկի» անհատ ձեռնարկատիրոջը՝ Մարտունու համայնքապետարանի 900145116068 հաշվի համարին վճարել 50.000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: