Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1474-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2024 թվականի N 1474-Ա

ՀԱՅԿ ԱՇՈՏԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Մերի Արզումանյանի կողմից 15.08.2024 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 15 արձանագրությունը, Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովի 13.09.2024 թվականի թիվ 48 արձանագրությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված, Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով Հայկ Սարիբեկյանի կողմից իր սեփականությունը հանդիսացող Ներքին Գետաշեն բնակավայր, Վերին Դուրան թաղամաս, 5-րդ փողոց, թիվ 1 հասցեի հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու փաստը՝ որոշում եմ․

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Վերին Դուրան թաղամաս, 5-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինություններ կառուցելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Հայկ Սարիբեկյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 100000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
  2. Հայկ Աշոտի Սարիբեկյանին՝ 100000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարել Մարտունու համայնքապետարանի 900145109055 հաշվի համարին:
  3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի և քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկ Աշոտի Սարիբեկյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner