Այսօր: Երեքշաբթի, 7 Հունվարի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունվարի 2025 թվականի N 2-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 74 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՎԵԼ ՎԼԱԴԻՉԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԱԼԱ ՌԱՖԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԹԱՄԱՐԱ ՄԱՆՎԵԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՄԿՐՏԻՉ ՄԱՆՎԵԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՎԵԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 29-րդ կետի պահանջով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Մանվել, Ալա, Թամարա, Մկրտիչ և Ռուզաննա Մկրտչյանների դիմումը՝ որոշում եմ․

  1. Վերականգնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Մ. Հերացու փողոց, թիվ 74 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մանվել Վլադիչի Մկրտչյանի (ծնված՝ 14․06․1960 թվականին), Ալա Ռաֆիկի Մկրտչյանի (ծնված՝ 21․11․1965 թվականին), Թամարա Մանվելի Մկրտչյանի (ծնված՝ 29․10․1983 թվականին), Մկրտիչ Մանվելի Մկրտչյանի (ծնված՝ 08․09․1985 թվականին) և Ռուզաննա Մանվելի Մկրտչյանի (ծնված՝ 20․12․1988 թվականին) շինությունների և սպասարկման համար անհրաժեշտ 05-003-0004-0008 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0,084 հա մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 74,34 քմ մակերեսով կիսանկուղի (կառուցված՝ 1989 թվականին) և 129,66 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1989 թվականին) գույքային իրավունքները (ընդհանուր հողամասի հատկացումը 0,46 հա):
  2. Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Մարտունի քաղաք, Մ. Հերացու փողոց, թիվ 74 հասցեն:
  3. Հատկացված ընդհանուր հողամասի չափից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 0,0005 հա բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականությունը (ընդհանուր հողամասի հատկացումը 0,46 հա, գրանցված ունի 0,3765 հա հողամաս):
  4. Հողամասի վրա առկա են 43,09 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ (կառուցված՝ 2002 և 2009 թվականներին)։
  5. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner