Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 262
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-12-րդ և 16-րդ հոդվածների պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական տուրքերը և դրանց դրույքաչափերը 2024 թվականի համար` համաձայն հավելված №1-ի։
  2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը 2024 թվականի համար` համաձայն հավելված №2-ի։
  3. Համայնքային ենթակայության ուսումնական հաստատություններում ուսման և ծնողների կողմից կատարվող վճարներից հարյուր տոկոսով ազատել՝
    3.1. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաներին․
    3.2. երկկողմանի ծնողազուրկ երեխաներին։
  4. Համայնքային ենթակայության ուսումնական հաստատություններում ուսման և ծնողների կողմից կատարվող վճարներից հիսուն տոկոսով ազատել՝
    4.1. միակողմանի ծնողազուրկ երեխաներին.
    4.2. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին.
    4.3. հաշմանդամություն ունեցող երեխաներին.
    4.4. միևնույն ուսումնական հաստատություն նույն ընտանիքից երկու և ավելի երեխաներ հաճախելու դեպքում.
    4.5. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում բնակվող երեխաներին։
  5. Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված զեղչերից (արտոնություններից) օգտվելու կիրառման իրավունքը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում վերապահել համայնքի ղեկավարին։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(56.14 Կբ)
(27.82 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner