Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Ոսկան, Մայրանուշ, Լևոն և Արփինե Նիկողոսյանների դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 3-րդ փողոց, թիվ 29 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Ոսկան Սաշայի Նիկողոսյանի (ծնված՝ 07․07.1972 թվականին), Մայրանուշ Պողոսի Նիկողոսյանի (ծնված՝ 13․11.1951 թվականին), Լևոն Սաշայի Նիկողոսյանի (ծնված՝ 08․10.1982 թվականին) և Արփինե Սաշայի Նիկողոսյանի (ծնված՝ 01․02.1979 թվականին) շինությունների սպասարկման համար անհրաժեշտ 05-034-0136-0007 կադաստրային ծածկագրով 0,1418 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 126,09 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1989 թվականին), 1,5 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի և աստիճանահարթակի (կառուցված՝ 1989 թվականին), 125,36 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1989 թվականին) և 6,83 քմ մակերեսով պարիսպի (կառուցված՝ 1989 թվականին) սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,26 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 3-րդ փողոց, թիվ 29 հասցեն:
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|