2024 թվականի N_  | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի №179-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 | Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է․ 
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում գտնվող 05-027-0221-0036 կադաստրային ծածկագրով 0.07 հա և 05-027-0221-0003 կադաստրային ծածկագրով 0.21489 հա մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման հողամասերը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու համաձայնություն տալու մասին» №179-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետում «№19102022-05-0029» թիվը փոխարինել «№03052024-05-0019» թվով։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ | 
|  | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                         ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (1.15 Մբ) |  | 
 | 
| | Նախագծի քննարկման արձանագրությունը |  | 
 | 
|  |