Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշումը և Արծվանիստ բնակավայրի վարչական ղեկավարի 13.01.2023 թվականի №03 գրությունը, նկատի ունենալով, որ Արծվանիստ բնակավայրի 05-016-0663-0001, 05-016-0669-0001 և 05-016-0665-0001 ծածկագրերով փողոցները նախկինում սխալմամբ անվանվել են 20-րդ փողոց, 1-ին նրբանցք՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի 05-016-0663-0001 ծածկագրով 20-րդ փողոց, 1-ին նրբանցքը վերանվանել 19-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 05-016-0669-0001 ծածկագրով 20-րդ փողոց, 1-ին նրբանցքը վերանվանել 19-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 1-ին փակուղի, 05-016-0665-0001 ծածկագրով 20-րդ փողոց, 1-ին նրբանցքը վերանվանել 19-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 2-րդ փակուղի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|