Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 23 հասցեում գտնվող, համայնքային սեփականության հանդիսացող անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը (հիմք՝ սեփականության իրավունքի գրանցման 30.03.2005 թվականի №1690669 վկայական) անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով։
- Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը փոխանցել երրորդ անձի, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|