Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը և Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարի 11.04.2023 թվականի №130 գրությունը՝
- Տալ համաձայնություն Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի բնակիչ Հեղինե Գարեգինի Առաքելյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Զոլաքար բնակավայրի 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 19 հասցեում գտնվող 05-034-0075-0005 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասում կառուցված և պետական գրանցում ստացած պարսպի վրա կառուցել ավտոտնակ և ամառային խոհանոց։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|