ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՂԱՎՆԻԿ ԱՐԱՄԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ, ՆՎԵՐ ՎԱՀՐԻՃԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ, ԱՇՈՏ ՎԱՀՐԻՃԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ, ԷՄՄԱ ՎԱՀՐԻՃԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՎԱՀՐԻՃԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008 թվականի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Աղավնիկ, Նվեր, Աշոտ, Էմմա և Վարդան Մելքոնյանների դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Աղավնիկ Արամի Մելքոնյանի (ծնված՝ 01․04.1954 թվականին), Նվեր Վահրիճի Մելքոնյանի (ծնված՝ 26․05.1978 թվականին), Աշոտ Վահրիճի Մելքոնյանի (ծնված՝ 12․09.1980 թվականին), Էմմա Վահրիճի Մելքոնյանի (ծնված՝ 29․10.1983 թվականին) և Վարդան Վահրիճի Մելքոնյանի (ծնված՝ 23․11.1987 թվականին) շինությունների սպասարկման համար անհրաժեշտ 05-034-0109-0002 կադաստրային ծածկագրով 0,2393 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 93.53 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1977 թվականին), 84.43 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1977 թվականին) և 19.09 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի (կառուցված՝ 1977 թվականին) սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,46 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 1 հասցեն:
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|