Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 222
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 72
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի վեցերորդ նստաշրջանի չորրորդ հերթական նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 29-ի №24-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին.
    3) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների (հողամասերի) սահմաններին կից Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ, Լիճք բնակավայրերի բնակիչների կողմից իրենց հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը համաձայնություն տալու մասին.
    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչներ Սաթիկ Արշալույսի Հովնիկյանին, Մարինե Գուրգենի Նազարյանին, Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչներ Լաերտ Ռուբիկի Հովհաննիսյանին, Գառնիկ Կազբեկի Փինաչյանին, Համլետ Գագիկի Իսոյանին, Ծովասար բնակավայրի բնակիչ Մամիկոն Մուշեղի Ստեփանյանին, Ծովինար բնակավայրի բնակիչ Համեստուհի Պարույրի Թորոսյանին, Վարդենիկ բնակավայրի բնակիչ Վաչագան Բալաբեկի Փաշայանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով շինություններ կառուցելու համաձայնություն տալու մասին.
    5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 1/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0026-0015 կադաստրային ծածկագրով հողամասը Սեյրան Գուրգենի Պողոսյանին և Ժանետա Ռոբերտի Պողոսյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու համաձայնություն տալու մասին.
    6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Կ. Շահինյան փողոց, թիվ 26/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-085-0008-0002 կադաստրային ծածկագրով 0.213 հա մակերեսով հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողոց, թիվ 10/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0499-0083 կադաստրային ծածկագրով 0.0651 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Կամոյի փողոց, թիվ 26/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0502-0119 կադաստրային ծածկագրով 0.0207 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 2.0 հա մակերեսով խոտհարքը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.45686 հա մակերեսով վարելահողը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2024 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու մասին.
    12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքերն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    13) «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հինգերորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվերակությանը չեն մասնակցել Տիգրան Ալեքսանյանը և Հասմիկ Բաղդասարյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner