Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 803-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 803-Ա

ՎԱՀԱՆ ՌԱՖԻԿԻ ԳԱԼՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191 հոդվածի, 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ ներքին գործերի նախարարության  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի  պետ, ոստիկանության գնդապետ Ս․ Հակոբյանի կողմից 2024 թվականի ապրիլի 18-ի թիվ 56/1739 գրությունը, ՀՀ ներքին գործերի նախարարության  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի  ՀՈԲ-ի տեսուչ, ոստիկանության կապիտան Հ․ Ավետիսյանի կողմից 2024 թվականի ապրիլի 19-ի կազմած արձանագրությունը, Վահան Ռաֆիկի Գալոյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ապօրինի շինություն կառուցելու մասին՝ որոշում եմ․

  1.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով արձանագրված վարչական իրավախախտման համար Վահան Գալոյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2024 թվականի մայիսի 3-ին, ժամը 15:00-ին Մարտունու համայնքապետարանում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
  2. Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
  3. Սույն որոշման մասին ծանուցել Վահան Գալոյանին (հասցե՝ Ներքին Գետաշեն բնակավայր, Ներքին Դուրան թաղամաս, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 24):
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner