Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օերնքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը և Վարդաձոր բնակավայրի վարչական ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի N098 գրությունը`
- Տալ համաձայնություն Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի բնակիչ Լյովա Գարուշի Ավետիսյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից (1 մետր լայնությամբ ընդհանուր օգտագործման տարածք), իր՝ Վարդաձոր բնակավայրի 26-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող 05-084-0067-0005 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|