|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 նոյեմբերի 2023 թվականի N 243-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՍՏՂԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՄԽԻԹԱՐ ՊԱՐԳԵՎԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԴԱՆԻԵԼ ՌԱԶՄԻԿԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԿԱԴԻ ՎԱՉԱԳԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ՀՈՂԱՄԱՍԻ) ՍԱՀՄԱՆԻՆ ԿԻՑ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն՝
1) Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի բնակիչ Մխիթար Պարգևի Ղազարյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Աստղաձոր բնակավայրի 8-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում գոյություն ունեցող բնակելի տան առաջին հարկի վրա կառուցել բնակելի տան 2-րդ հարկ, ինչպես նաև գոյություն ունեցող անասնաշենք-հացատունը վերակառուցել ավտոտնակ-հացատան. 2) Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Դանիել Ռազմիկի Արզումանյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի եզրից 1.5 մետր հեռավորության վրա, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 14-րդ փողոց, թիվ 48 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն. 3) Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Արկադի Վաչագանի Բաղդասարյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել օժանդակ շինություններ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -18 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|