Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 187
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 55-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 55-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՄԱՆՈՒՇ ԱՐԱՐԱՏԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ՍԱՄՎԵԼ ՏԻԳՐԱՆԻ ՔԵՖՈՅԱՆԻՆ, ՍԵՎԱԿ ՎԱԶԳԵՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ՎԱՀԱՆ ՌԱՖԻԿԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ, ՁՈՐԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՎԱԼԵՐԻԿ ԳԱՐՈՒՇԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ՀՈՂԱՄԱՍԻ) ՍԱՀՄԱՆԻՆ ԿԻՑ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն՝
    1) Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Մանուշ Արարատի Սահակյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծից 1 մետր հեռավորությամբ, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Վերին տափ թաղամասի 10-րդ փողոց, թիվ 13 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել նկուղային մասով բնակելի տուն.
    2) Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Սամվել Տիգրանի Քեֆոյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 4-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ամառային խոհանոց.
    3) Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Սևակ Վազգենի Վարդանյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Վերին Դեմեր թաղամասի 7-րդ փողոց, թիվ 3/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել գոյություն ունեցող բնակելի տան մանսարդային հարկ.
    4) Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Վահան Ռաֆիկի Գալոյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 3-րդ փողոց, թիվ 24 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ-ամառային խոհանոց.
    5) Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի բնակիչ Վալերիկ Գարուշի Մանուկյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ձորագյուղ բնակավայրի 10-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել անասնագոմ։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -17

ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner