Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի 15.10.2024 թվականի եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Մարտունի համայնքի կարիքների համար՝ կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայան կառուցելու նպատակով գնում կատարել մեկ անձից՝ Լաուրա Գուրգենի Եղոյանից, իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Շահումյան փողոց, 5-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող 05-003-0110-0005 կադաստրային ծածկագրով 0.157 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
2.Հողամասի գնման համար համայնքի բյուջեից հատկացնել 3.600.000 (երեք միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |