Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N-867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի» 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշման 48-րդ կետը, Արտակ Ավետիքի Մնացականյանի և Շողիկ Նորիկի Մնացականյանի դիմումը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Վերին Գետաշեն բնակավայր, Բ թաղամաս, 6-րդ փողոց, թիվ 33 հասցեում գտնվող 05-087-0001-0007 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման 0,22014 հա մակերեսով փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Արտակ Ավետիքի Մնացականյանի (ծնված՝ 07․11.1965 թվականին) և Շողիկ Նորիկի Մնացականյանի (ծնված՝ 28․05.1973 թվականին) սեփականության իրավունքը (ընդհանուր հողամասի հատկացումը՝ 0,69 հա, գրանցված ունի 0,11 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վերին Գետաշեն բնակավայր, Բ թաղամաս, 6-րդ փողոց, թիվ 33 հասցեն:
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|