Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է․
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Աստղաձոր բնակավայրի 62-րդ փողոցի թիվ 5 գազատար խողովակաշարը (հիմք՝ սեփականության իրավունքի գրանցման վկայական N08042024-05-0085, տրված՝ 08.04.2024 թ․, d=76մմ, L=398.30 մ, d=159 մմ, d=108 մմ, L=10 մ, L=288.7 մ, d=89 մմ, d=57 մմ, L=10 մ, L=268.8 մ, d=57 մմ, L=65.10 մ տվյալներով գազատար, OTS Q=250 մ3/ժ ճնշման կարգավորիչ, OTS Q=160 մ3/ժ ճնշման կարգավորիչ, 18948360 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համար:
- Առաջարկել Մարտունի համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավական ձևակերպումները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|