|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 սեպտեմբերի 2025 թվականի N 123-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում սկսել 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց։
- Մարտունի համայնքի 2026 թվականի բյուջեում նախատեսել 40000000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2026 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
- Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ մինչև 40000000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ:
- Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:
- Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2026 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում. 2) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -19 ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|