Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի №1023-Ն որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Վահան Խաչիկի Ասլանյանի 19.12.2024 թվականի №9539-Ք դիմումը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 28/1 հասցեում գտնվող, Վահան Խաչիկի Ասլանյանին (ծնված՝ 29.11.1970 թվականին) և Մարինե Խաչիկի Ասլանյանին (ծնված՝ 31.03.1978 թվականին) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 05-027-0087-0022 կադաստրային ծածկագրով 0.1156 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 66.0 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 47.0 քմ, կառուցված՝ 2020 թվականին) և 132.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը (ներքին մակերեսը՝ 105.0 քմ, կառուցված՝ 2020 թվականին) ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
նկուղի համար՝ 66.0x10000x0.0874=57684 (հիսունյոթ հազար վեց հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ. բնակելի տան համար՝ 132.0x10000x0.0874=115368 (հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ. ընդամենը՝ 173052 (հարյուր յոթանասուներեք հազար հիսուներկու) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
- Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023KDE2AW):
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 28/1 հասցեն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|