2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԻՆԱՐ, ՎԱՐԴԵՆԻԿ, ԶՈԼԱՔԱՐ, ԱՍՏՂԱՁՈՐ, ՎԱՂԱՇԵՆ, ԳԵՂՀՈՎԻՏ, ԼԵՌՆԱԿԵՐՏ, ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ, ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆ, ՄԱԴԻՆԱ, ԼԻՃՔ, ՁՈՐԱԳՅՈՒՂ, ԾՈՎԱՍԱՐ, ՎԱՐԴԱՁՈՐ, ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՏԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՂԱՇԵՆ ԵՎ ԳԵՂՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՓԱԿ ԴՐԵՆԱԺՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԴԵՆԻԿ, ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԵՐԻԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ | Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)՝ համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ձորագյուղ, Ծովասար, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարների, ինչպես նաև Վաղաշեն և Գեղհովիտ բնակավայրերում փակ դրենաժների և Վարդենիկ, Ներքին Գետաշեն բնակավայրերում խորքային հորերիի կառուցման ծրագիրը։
- Սուբվենցիա ստանալու նպատակով գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել ծրագրի ֆինանսավորման հայտը:
- Սահմանել, որ ծրագրի իրականացման համար 2025 թվականին բավարար ֆինանսական միջոցներ կնախատեսվեն ծրագիրն իրականացնելու և համայնքի կողմից համաֆինանսավորումն ապահովելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
| | | Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
| | |