Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը և Մարտունի քաղաքի բնակիչ Վարդգես Ռուբեկի Խլոյանի 05.04.2023 թվականի դիմումը՝
- Տալ համաձայնություն Մարտունի քաղաքի բնակիչ Վարդգես Ռուբեկի Խլոյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Մարտունի քաղաքի Գետափնյա 1-ին փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 5 հասցեում գտնվող 05-003-0095-0012 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|