Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2023 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐ, ՎԱՐԴԱՁՈՐԻ ԽՃՈՒՂԻ, 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱՆՏ ՎԱՉԱԳԱՆԻ ՀՈԽԻԿՅԱՆԻ, ԽԱԹՈՒՆ ԱՊԵՏՆԱԿԻ ՀՈԽԻԿՅԱՆԻ, ԱՆՆԱ ՀՐԱՆՏԻ ՀՈԽԻԿՅԱՆԻ ԵՎ ԱՇՈՏ ՀՐԱՆՏԻ ՀՈԽԻԿՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Երանոս գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի  որոշման քաղվածքը, Հրանտ, Խաթուն, Աննա և Աշոտ Հոխիկյանների դիմումը.

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Երանոս բնակավայր, Վարդաձորի խճուղի, 3-րդ նրբանցք, թիվ 3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրանտ Վաչագանի Հոխիկյանի (ծնված՝ 03.06.1965 թվականին), Խաթուն Ապետնակի Հոխիկյանի (ծնված՝ 02.09.1971 թվականին), Աննա Հրանտի Հոխիկյանի (ծնված՝ 20.11.1990 թվականին) և Աշոտ Հրանտի Հոխիկյանի (ծնված՝ 06.11.1992 թվականին) շինության սպասարկման համար անհրաժեշտ 05-033-0141-0002 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0.1070 հա մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 105.80 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1994 թվականին), 115.52 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1994 թվականին), 17.81 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի (կառուցված՝ 1994 թվականին), 38.25 քմ մակերեսով նկուղի (կառուցված՝ 1994 թվականին) և 5.95 քմ մակերեսով պարիսպի (կառուցված՝ 1994 թվականին) գույքային իրավունքները:

2.Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:

3.Անշարժ գույքին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Երանոս  բնակավայր, Վարդաձորի խճուղի, 3-րդ նրբանցք,  թիվ 3 հասցեն:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝1239f524-b4cf-4716-9461-ecbe69ee09a4



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner