2022 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԹԱՂԱՄԱՍԻ 20/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-003-0530-0174 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.0009 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով.
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի թաղամասի 20/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0530-0174 ծածկագրով 0.0009 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը (հիմք՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N05122022-05-0047 վկայական) օտարել աճուրդային կարգով:
- Հողամասի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանել 90000 (իննսուն հազար) դրամ, մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսը՝ 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|