Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 781
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 732-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2025 թվականի N 732-Ա

ԼԵՎՈՆ ՍԻՐԱԿԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԱԾՔԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219․1 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետի, 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով, նկատի ունենալով, որ Մարտունի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 9-ի թիվ 692-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հաշվի առնելով, որ Զոլաքար բնակավայրի բնակիչ Լևոն Գրիգորյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող 05-034-0131-0003 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցել են շինություններ, հաշվի առնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջը, այն է վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, Լևոն Գրիգորյանը ենթակա չէ վարչական պատասխանատվության՝  որոշում եմ․

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի բնակիչ Լևոն Սիրականի Գրիգորյանի նկատմամբ արձանագրված վարչական իրավախախտման համար վարչական տույժը չկիրառել։
  2. Առաջարկել Լևոն Սիրականի Գրիգորյանին մեկ ամսվա ընթացքում ապամոնտաժել ինքնակամ շինությունները և տարածքը բերել նախնական տեսքի։
  3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 
  4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանի և համայնքապետարանի աշխատակազմի  քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Կամո Դավթյանի վրա:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Սիրականի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner