Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1 և 76-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետը, նկատի ունենալով, որ 05-003-0769-0002 կադաստրային ծածկագրով հողամասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝ համայնքի ավագանին որոշում է․
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի հրապարակ 13/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-052-0003-0065 կադաստրային ծածկագրով 0.01045 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ընդհանուր օգտագործման) 99 տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել կառուցապատման իրավունքով։
- Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 200 (երկու հարյուր) դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|