2025 թվականի N_ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԻՆ ԵՎ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով` համայնքի ավագանին որոշում է․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Հանրակրթական դպրոցներում ուսուցում» նախահաշվի 4819 հոդվածից վերջին զանգի կապակցությամբ Մարտունի համայնքի թվով 22 դպրոցների 33 ավարտական դասարաններին հատկացնել 150000-ական (հարյուր հիսուն հազարական) դրամ:
- Մարտունու պետական բժշկական քոլեջին հատկացնել 150000 (հարյուր հիսուն հազար) դրամ ընթացիկ դրամաշնորհ։
- Մարտունու տարածաշրջանային պետական քոլեջին հատկացնել 150000 (հարյուր հիսուն հազար) դրամ ընթացիկ դրամաշնորհ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|