Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)`
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Թումանյան, Շահումյան, Սայաթ-Նովայի և Հեռուստաաշտարակի փողոցների, ինչպես նաև Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դեմեր թաղամասի 1-ին փողոցից մինչև Վերին Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքում ընկած ճանապարհի մայթերի կառուցում սալարկմամբ աշխատանքների ձեռքբերման ծրագիրը։
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Թումանյան, Շահումյան, Սայաթ-Նովայի և Հեռուստաաշտարակի փողոցների, ինչպես նաև Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դեմեր թաղամասի 1-ին փողոցից մինչև Վերին Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքում ընկած ճանապարհի մայթերի կառուցում սալարկմամբ աշխատանքների ձեռքբերման ծրագրի ֆինանսավորման հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2023 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը ներկայացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|