Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն՝
1) Հայկ Սարիբեկի Հովհաննիսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Դարեր թաղամասի 3-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ և մառան. 2) Ռուզաննա Պանդուխտի Պողոսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Վանքի թաղամասի 6-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն. 3) Իշխան Գառնիկի Ներսիսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոց, թիվ 10 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում կառուցել պահեստ. 4) Նարեկ Գևորգի Շաբոյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Մարտունի քաղաքի Չարենցի փողոց, թիվ 18 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|