|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մայիսի 2025 թվականի N 643-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-034-0075-0034 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 5/1 ՀԱՍՑԵԻ 0,009 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՆՑ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 105․38 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ, 10-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.04.2015 թվականի թիվ 412-Ն որոշման և 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի մասի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի եզրակացությունը և Արտաշես Թամոյանի դիմումը՝ որոշում եմ․
- Արտաշես Լևիկի Թամոյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի 05-034-0075-0034 կադաստրային ծածկագրով 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 5/1 հասցեի 0,009 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատումից փոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
- Զոլաքար բնակավայրի 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 5/1 հասցեի 105․38 քմ մակերեսով բնակելի տան նպատակային նշանակությունը բնակելիից փոխել հասարակական նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը բնակելի տնից փոխել ատամնաբուժարանի առանց նախագծային փոփոխությունների:
- Արտաշես Թամոյանին՝ վճարել տեղական տուրք 15 000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Արտաշես Թամոյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե կատարելու իրավունքների պետական գրանցում:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|