Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 133-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն՝
1) Կարեն Սանվելի Հովհաննիսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Գ. Զիրոյան փողոց, թիվ 35 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում վերակառուցել գոյություն ունեցող երկհարկանի շինությունը. 2) Հակոբ Լերմոնտովի Մնացականյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Պ. Սևակի փողոց, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ամառային խոհանոց. 3) Հայրիկ Համլետի Ավետիսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Թումանյան փողոց, թիվ 36 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն. 4) Արսեն Հուսիկի Հովհաննիսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոց, թիվ 41/11 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում կառուցել երկհարկանի գրասենյակ. 5) Սամվել Համազասպի Ստեփանյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Գ. Նարեկացու փողոց, թիվ 24 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ. 6) Մուրադ Վազգենի Խլղաթյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ իր՝ Ծակքար բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 37 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ. 7) Արթուր Մյասնիկի Գրիգորյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Կենտրոն թաղամասի 6-րդ փողոց, թիվ 13 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել շինություն. 8) Գնել Վահանի Աբրահամյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Սուրբ Վարդան թաղամասի 1-ին փողոց, թիվ 12 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել կցակառույց, ավտոտնակ, հացատուն և անասնագոմ. 9) Վաչագան Թորգոմի Խաչատրյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Վարդենիկ բնակավայրի 6-րդ փողոց, թիվ 57 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ամառային խոհանոց. 10) Վազգեն Զավենի Սաֆարյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Ձորագյուղ բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 13/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն. 11) Գուրգեն Վրեժի Սարգսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Ձորագյուղ բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 41 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ամառային խոհանոց։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|