|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մարտի 2024 թվականի N 38-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-039-0420-0017 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.1251 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «բ» ենթակետը, 21.2 մասը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրենի 19.03.2024 թվականի №04/26.3/1373-2024 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-7 թաղամասի 5-րդ փողոց, թիվ 18/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-039-0420-0017 կադաստրային ծածկագրով 0.1251 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ էներգետիկայի, հիմք՝ անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2024 թվականի փետրվարի 6-ի №06022024-05-0033 վկայական) ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարաության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ենթակայանն ընդլայնելու նպատակով։
- Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1251x792=990792 (ինը հարյուր իննսուն հազար յոթ հարյուր իննսուներկու) դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -14 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|