|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 փետրվարի 2025 թվականի N 319-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 29.02.2024 թվականի թիվ 25-Ա որոշումը՝ որոշում եմ.
- 05-003-0450-0059-001 կադաստրային ծածկագրով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Մյասնիկյան փողոց, թիվ 23 հասցեում գտնվող համայնքային սեփականության հանդիսացող անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0,1365 հա մակերեսով հողամասն (հիմք՝ 2005 թվականի մարտի 30-ի N 1960669 սեփականության իրավունքի գրանցման վկայական) անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով:
- Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե կատարելու գույքի անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|