Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման
1) «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5112 հոդվածից պակասեցնել 20960.0 հազար դրամ և հատկացնել. ա․ նույն նախահաշվի 5134 հոդվածին 5100.0 հազար դրամ, բ․ «Բնակարանային շինարարություն և կոմունալ տնտեսություն» նախահաշվի 5113 հոդվածին 3000.0 հազար դրամ, գ. «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5112 հոդվածին 3640.0 հազար դրամ, դ. «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5134 հոդվածին 3600.0 հազար դրամ․ ե. «Կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն» նախահաշվի 5134 հոդվածին 5120.0 հազար դրամ, զ․ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 5112 հոդվածին 500.0 հազար դրամ։ 2) «Գյուղատնտեսություն» նախահաշվի 4216 հոդվածից պակասեցնել 2000.0 հազար դրամ և ավելացնել նույն նախահաշվի 4251 հոդվածին։ 3) «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 4269 հոդվածից պակասեցնել 8600.0 հազար դրամ և հատկացնել. ա. «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 4269 հոդվածին 4800.0 հազար դրամ, բ. «Մշակույթի տներ և ակումբներ» նախահաշվի 4511 հոդվածին 3800.0 հազար դրամ: 4) «Հանրակրթական ուսուցում» նախահաշվի 4819 հոդվածից պակասեցնել 5250.0 հազար դրամ և հատկացնել նույն նախահաշվի 4639 հոդվածին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|