Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 11-ի թիվ 5 հերթական նիստի օրակարգը՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին. 2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կենտրոնի Գարեգին Նժդեհի,Կոմիտասի, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների ասֆալտապատման, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Ն․ Գետաշեն, Վ․ Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման, Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամրջի կառուցման աշխատանքների ձեռքբերման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին. 3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կենտրոնի Գարեգին Նժդեհի, Կոմիտասի, Գետափնյա 2, Կարապետյան և Վարդան Մամիկոնյան փողոցների մայթերի կառուցում սալարկմամբ աշխատանքների ձեռքբերման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին. 4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Նետաշեն, Ծակքար և Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների ձեռքբերման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին. 5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Մադինա, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման աշխատանքների ձեռքբերման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին. 6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի շենքի, Ծովինարի մշակույթի պալատի և Ծակքարի մշակույթի պալատի շենքերի մասնակի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին. 7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կենտրոնի 4 մանկապարտեզների ջեռուցման համակարգերի ավելացման և թիվ 4 մանկապարտեզի 900 քմ շինության չվերանորոգված մասերի կապիտալ վերանորոգման, Մարտունի համայնքի կենտրոնի թիվ 2 մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման, Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման, Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման, Երանոս բնակավայրի մանկապարտեզի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև Ծովինար բնակավայրի մանկապարտեզի խաղահրապարակի և սեպտիկ հորի կառուցման աշխատանքների ձեռքբերման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին. 8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի, Ծովինար և Զոլաքար բնակավայրերի մանկապարտեզների, Վարդենիկ բնակավայրի երաժշտական դպրոցի և Աստղաձոր բնակավայրի վարչական շենքի կարիքների համար գույքի և տեխնիկայի ձեռքբերման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին. 9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կենտրոնի, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Գեղհովիտ, Ն. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում գազի գծերի կառուցման աշխատանքների ձեռքբերման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին. 10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցման և նորոգման աշխատանքների ձեռքբերման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին. 11) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի բաղադրիչ 2-ին Մարտունի համայնքի մասնակցությանը համաձայնություն տալու մասին. 12) Հայաստանի Հանրապետության Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի N39-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. 13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի սեփականություն հանդիսացող 05-085-0165-0001 ծածկագրով հողամասի նպատակային նշանակության փոփոխման համար Վարդենիկ բնակավայրի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին. 14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու հերթական նիստի օրը սահմանելու մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|