Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 218
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 615-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2025 թվականի N 615-Ա

ԳՄՄՀ-ԳՀԱՊՁԲ-25/09 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի 2025թ․-ի կարիքների համար շչակների /ազդարարման համակարգերի/ ձեռքբերման նպատակով կազմակերպված «ԳՄՄՀ-ԳՀԱՊՁԲ-25/09» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ձևով գնման ընթացակարգին (այսուհետ՝ նաև Ընթացակարգ) ի թիվս այլ մասնակիցների մասնակցության հայտ է ներկայացրել նաև «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ -ն (այսուհետ՝ նաև Ընկերություն)։ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ -ն որպես բավարար գնահատված և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից հաղթող է ճանաչվել 1-ին չափաբաժնի մասով։

«Գնումների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի և հրավերի 1-ին մասի 10-րդ բաժնի 10․1-ին կետի համաձայն՝ Որակավորման և պայմանագրի ապահովումները ներկայացնելու պահանջի հիման վրա, այն ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել որակավորման և պայմանագրի ապահովումներ։ Եթե ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա սույն կետով նախատեսված ժամկետը սահմանվում է 10 աշխատանքային օր։ Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովումները։ 2025 թվականի ապրիլի 17-ին martunignum@mail.ru էլեկտրոնային փոստի միջոցով Ընկերությանը ծանուցվել է պայմանագրի նախագիծը։ Ընկերությունը պայմանագրի կնքման ծանուցումը ստանալուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում Մարտունու համայնքապետարան չի ներկայացրել իր կողմից կնքված պայմանագիրը (որակավորման և պայմանագրի ապահովումները), ինչպես նաև ուղեկցող գրությունը։ «Գնումների մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը կամ պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը, իսկ կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում՝ նաև կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից:

«Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով Օրենսդիրը սահմանել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու դեպքերն, այդ թվում՝ մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե՝

ա) խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը,

բ) որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:

«Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում և հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա:

Այսպիսով, ելնելով վերոգրյալից՝ հարկ է արձանագրել, որ «ԳՄՄՀ-ԳՀԱՊՁԲ-25/09 » ծածկագրով գնման ընթացակարգի առնչությամբ առկա է «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու փաստական և իրավական անհրաժեշտ բոլոր հիմքերը, որով խախտվել է «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պահանջները։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետը և նույն հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ․

1․ ԳՄՄՀ-ԳՀԱՊՁԲ-25/09 ծածկագրով գնման գործընթացի մասնակից «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին ընդգրկել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Ընկերության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է ստորև ներկայացված աղյուսակով:

 

Մասնակցի

 

Անվանում

ՀՎՀՀ

Գործունեության հասցե

Գնումների գործընթացին մասնակցելու պայմաններին չբավարարելու իրավական հիմքերը

Գնման ընթացակարգի ծածկագիրը

«ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ

08430756

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Աստղաձոր բնակավայր, 24-րդ փողոց, թիվ 1

«Գնումների մասին»  օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի   «բ» ենթակետ

 

խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը 

ԳՄՄՀ-ԳՀԱՊՁԲ-25/09

 

2 Սույն որոշման մեկ օրինակն ուղարկել «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին  և ՀՀ Ֆինանսների նախարարություն։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner