Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը, Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական ղեկավարի 10.08.2023 թվականի №197 գրությունը՝
- Տալ համաձայնություն Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Ալիկ Անդրանիկի Դավթյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին դուրան թաղամասի 11-րդ փողոց, թիվ 8 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|