Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 169
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱԿՈԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱԼԻԿ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ՀՈՂԱՄԱՍԻ) ՍԱՀՄԱՆԻՆ ԿԻՑ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՎ ԱՎՏՈՏՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը, Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական ղեկավարի 10.08.2023 թվականի №197 գրությունը՝

  1. Տալ համաձայնություն Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Ալիկ Անդրանիկի Դավթյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին դուրան թաղամասի 11-րդ փողոց, թիվ 8 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(190.20 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Չեն քվեարկել Գոհար Մանուկյանը, Հակոբ Բարոյանը, Մեխակ Հակոբյանը և Սյուզաննա Մարկարյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner