Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահի N01-290424 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան փողոց, թիվ 40 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի 3-րդ մասնաշենքից N6 (15.9 քմ), N7 (30.7 քմ) և N12 (23.1 քմ) սենյակներն անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով տրամադրել «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությանը՝ մանկական զարգացման կենտրոն գործարկելու նպատակով։
- Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը փոխանցել երրորդ անձի, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|