Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 76
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՄՈ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՍԱԹԻԿ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՀՈՎՆԻԿՅԱՆԻՆ, ՄԱՐԻՆԵ ԳՈՒՐԳԵՆԻ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԼԱԵՐՏ ՌՈՒԲԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԳԱՌՆԻԿ ԿԱԶԲԵԿԻ ՓԻՆԱՉՅԱՆԻՆ, ՀԱՄԼԵՏ ԳԱԳԻԿԻ ԻՍՈՅԱՆԻՆ, ԾՈՎԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՄԱՄԻԿՈՆ ՄՈՒՇԵՂԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, ԾՈՎԻՆԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՀԱՄԵՍՏՈՒՀԻ ՊԱՐՈՒՅՐԻ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՎԱՉԱԳԱՆ ԲԱԼԱԲԵԿԻ ՓԱՇԱՅԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ՀՈՂԱՄԱՍԻ) ՍԱՀՄԱՆԻՆ ԿԻՑ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն՝
    1) Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Սաթիկ Արշալույսի Հովնիկյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Մարտունի քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 61 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն.
    2) Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Մարինե Գուրգենի Նազարյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողոց, 9-րդ փողոց, թիվ 8 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ.
    3) Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Լաերտ Ռուբիկի Հովհաննիսյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 6 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն.
    4) Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Գառնիկ Կազբեկի Փինաչյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Վերին Դուրան թաղամասի 9-րդ փողոց, թիվ 11 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ, հացատուն.
    5) Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Համլետ Գագիկի Իսոյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 5-րդ փողոց, թիվ 37 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել մառան.
    6) Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի բնակիչ Մամիկոն Մուշեղի Ստեփանյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ծովասար բնակավայրի 4-րդ փողոց, թիվ 9/1 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում կառուցել ատամնաբուժարան և դեղատուն.
    7) Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի բնակիչ Համեստուհի Պարույրի Թորոսյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոց, թիվ 20 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն.
    8) Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակիչ Վաչագան Բալաբեկի Փաշայանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Վարդենիկ բնակավայրի 10-րդ փողոց, թիվ 15 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել օժանդակ շինություններ։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.09 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner