Այսօր: Շաբաթ, 20 Սեպտեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 126
 

Զեկ. ԿԱՄՈ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ՀՈՂԱՄԱՍԻ) ՍԱՀՄԱՆԻՆ ԿԻՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 133-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն՝
    1) Լարիսա Արմենակի Իսպիրյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Գետափնյա թաղամասի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 4 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում գոյություն ունեցող բնակելի տան վրա կառուցել մանսարդային հարկ.
    2) Շիրազ Արթուրի Գուլեյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Գ. Նժդեհի փողոց, թիվ 17 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն.
    3) Դավիթ Համլետի Դավթյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Նարեկացու փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող հողամասում կառուցել ավտոտնակ.
    4) Աշոտ Հենզելի Սիմոնյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ իր՝ Զոլաքար բնակավայրի 1-ին փողոց, թիվ 18 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ.
    5) Բավական Սուրիկի Հայրապետյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ իր՝ Զոլաքար բնակավայրի 1-ին փողոց, թիվ 24 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն.
    6) Արմեն Յուրիկի Մարտիկյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ իր՝ Զոլաքար բնակավայրի 23-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(7.52 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner