|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 նոյեմբերի 2025 թվականի N 1271-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-034-0376-0111 ԵՎ 05-034-0409-0351 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Զոլաքար բնակավայրի բնակիչներ Սամվել Դալալի Խանդամիրյանի և Գոհար Միշայի Ավետիսյանի՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերից (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ № 29102025-05-0057 տրված՝ 2006 թվականի դեկտեմբերի 30-ին և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ № 30102025-05-0004 տրված՝ 2006 թվականի դեկտեմբերի 30-ին) հրաժարվելու մասին դիմումը՝ որոշում եմ․
- Սամվել Դալալի Խանդամիրյանին (ծնված՝ 24.08.1965 թվականին) և Գոհար Միշայի Ավետիսյանին (ծնված՝ 21.02.1967 թվականին) իրենց սեփականության իրավունքով պատկանող 05-034-0376-0111 կադաստրային ծածկագրով 0,2173 հա մակերեսով վարելահողը և 05-034-0409-0351 կադաստրային ծածկագրով 0,13 հա մակերեսով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
- Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե սույն որոշումից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հողամասերի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վկայականները ստանալուց հետո համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հողամասերն ընդունել Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|