Այսօր: Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 372
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 148
 

Զեկ. ԿԱՄՈ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ՀՈՂԱՄԱՍԻ) ՍԱՀՄԱՆԻՆ ԿԻՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 133-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն՝
    1) Թեհմինե Ռազմիկի Գասպարյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 3-րդ փողոց, թիվ 15 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում վերանորոգել գոյություն ունեցող կիսակառույց բնակելի տունը.
    2) Արմեն Խաչիկի Սահակյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 11-րդ փողոց, թիվ 19 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ.
    3) Սևադա Շոթայի Թաթոյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դեմեր թաղամասի 2-րդ փողոց, թիվ 5 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ և հացատուն.
    4) Հայկ Վահրամի Սևոյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Զոլաքար բնակավայրի 05-034-0136-0014 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ.
    5) Մարգարիտ Արտաշի Հովհանյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ իր՝ Վարդաձոր բնակավայրի 26-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 10 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ.
    6) Անահիտ Բեգլարի Դավթյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանից 1,2 մետր հեռավորությամբ՝ Վարդենիկ բնակավայրի 58-րդ փողոց, թիվ 15/2 հասցեում գտնվող արդյունաբերական օբյեկտների հողամասում կառուցվող ձկնաբուծարանում կառուցել ձկնկիթի արտադրամաս։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(6.92 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner