Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016 թվականի N631-Ն որոշմամբ հաստատված «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության» 12-րդ կետի «Տեղական ինքնակառավարման մաիսն» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով.
1. Համաձայնություն տալ Մարտունի համայնքապետարանում ստեղծել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով հետևյալ կազմով՝
1.1 Վահագն Դավթյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ - նախագահ
1.2 Զավիկ Խաչատրյան - համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ - իրավաբան - նախագահի տեղակալ
1.3 Նաիրա Գասպարյան - համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և ընդհանուր հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ - քարտուղար
1.4 Լեռնիկ Ղազարյան - Մարտունու ոստիկանության բաժնի աշխատակից - անդամ
1.5 Հասմիկ Ասպատուրյան - մանկավարժ - անդամ
1.6 Օֆելյա Բաղդասարյան - հոգեբան - անդամ
1.7 Զոհրաբ Շահինյան - Միասնական սոցիալական ծառայության Մարտունու ՏԿ - ի տնօրեն- անդամ
1.8 Հակոբ Բարոյան - ավագանու անդամ - անդամ
1.9 Հուսիկ Սիմոնյան - ավագանու անդամ - անդամ